Home / Հայաստան / Գլխավոր դատախազի նշանակման հարցը Սերժ Սարգսյանը կորոշի մոսկովյան այցից հետո

Գլխավոր դատախազի նշանակման հարցը Սերժ Սարգսյանը կորոշի մոսկովյան այցից հետո

Սեպտեմբերի 13-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման վերջնաժամկետը։ Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Հովսեփյանի վերանշանակման հարցը, որն ամիսներ առաջ համարվում էր փակված թեմա, կարծես թե վերանայվել է։

Թեև իշխանական կուլիսներում որոշում կար փոխել գլխավոր դատախազին, «Ժողովուրդ»-ը նշում է, որ չի բացառվում՝ Մոսկվայից վերադառնալուց հետո Սերժ Սարգսյանը որոշի Հովսեփյանին «ձեռք չտալ»:

«Չնայած այս հանգամանքին, իշխանական կուլիսներում շարունակում են որոշ արժանահավատ թեկնածուների «առաջ մղել»: Ըստ այդմ, լուրեր կան, որ ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի համար Սերժ Սարգսյանի մոտ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ են բարեխոսել՝ որպես գլխավոր դատախազի արժանի թեկնածու։ Իր խողովակներով գլխավոր դատախազի պաշտոնի լոբբինգն է իրականացնում նաև ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը», – նշում է թերթը։

Նշենք, որ Սերժ Սարգսյանը Մոսկվա է մեկնել երեկ, այսօր նախատեսված է նրա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Tekali Taxi