Home / Հայաստան / Փակ շուկան վերափոխելուց առաջ Սամվել Ալեքսանյանը «ճշտվել է» վերևների հետ. աղբյուր

Փակ շուկան վերափոխելուց առաջ Սամվել Ալեքսանյանը «ճշտվել է» վերևների հետ. աղբյուր

Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկ Սամոն, իր շրջապատում դժգոհել է, որ պետական որոշ պաշտոնյաներ Փակ շուկայի թեմայով քննադատական ելույթներ են ունենում, ինչը  Ալեքսանյանի համար անակնկալ է եղել: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

Թերթը նշում է, որ բոլոր «նշանակալի» քայլերը, այդ թվում նաև Փակ շուկայի արմատական վերափոխումը, ԱԺ պատգամավոր, օլիգարխ Ալեքսանյանն իրականացրել է ամենավերևների հետ «ճշտվելուց» հետո։

««Ճշտվելը» նա սկսել է շուկայի կամարները քանդելուց առաջ։ Նրան և՛ նախագահականից, և՛ քաղաքապետարանից «դաբրո» են տվել, ասելով՝ «Դու արա, հետո կօրինականացնենք»: Թերևս հենց դա է պատճառը, որ որոշակի վտանգ զգալով՝ Լֆիկ Սամոն մոբիլիզացրել ՝ իր ազդեցության տակ գտնվող հաստավզերի ու ճղճղան կանանց հայտնի «կոնտինգետին», որը այս օրերին ի պաշտպանություն Փակ շուկայի աղճատման միտինգներ է անում ու հարձակվում հուշարձան շենքի վերականգնումը պահանջող ակտիվիստների վրա», – այսօրվա համարում գրել է թերթը։

Tekali Taxi