Home / Հայաստան / Սիսիանցի պաշտոնյաների չարաշահումները քրեական գործի հարցուման պատճառ են դարձել. դատախազություն

Սիսիանցի պաշտոնյաների չարաշահումները քրեական գործի հարցուման պատճառ են դարձել. դատախազություն

Սիսիանի քաղաքապետարանում չարաշահումներ են հայտնաբերվել՝ հողային օրենսդրության կիրառման, հողատարածքների օտարման գործընթացում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության կայքը:

Համաձայն պաշտոնական հաղորդագրության, քաղաքապետարանում վարչական հսկողության արդյունքների մասին ՀՀ Սյունիքի մարզպետի հաղորդման հիման վրա մարզի դատախազը նյութեր է նախապատրաստել: Դրանց համաձայն, Սիսիանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, խախտելով գնումների մասին օրենսդրության պահանջները, ձեռք են բերել շարժական գույք, հողային օրենսդրության պահանջների խախտմամբ և կեղծ տեղեկությունների հիման վրա՝ օտարել հողատարածք, կառուցապատման նպատակով տարբեր քաղաքացիների օտարել քաղաքի գլխավոր հատակագծով օտարման ոչ ենթակա հողամասեր: Պաշտոնյաների անունները դատախազության հաղորդագրության մեջ չեն նշվում:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի (պաշտոնական կեղծիք) հատկանիշներով: Նախաքննությունն իրականացնում է ոստիկանության Սյունիքի քննչական բաժինը։

Լուսանկարը՝ www.syuniacyerkir.am

Tekali Taxi