Home / Հայաստան / Շտեֆան Ֆյուլեն Երևան կժամանի սեպտեմբերի 12-ին

Շտեֆան Ֆյուլեն Երևան կժամանի սեպտեմբերի 12-ին

Սեպտեմ­բերի 12-ին նախատեսված է Եվրամիության Հարևանության և ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի այցը Հայաստան, ով վերջին շտկումները պիտի անի ԵՄ Ասոցացման  համաձայնագրում: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Թերթի  թղթակցի հարցին՝ ճի՞շտ է, որ սեպտեմբերի 12-ին նախատեսված է Ֆյուլեի այցը և արդյո՞ք այն կկայանա Մաքսային միություն մտնելու վերա­բերյալ Սերժ Սարգսյանի արած հայտարարությու­նից հետո, ԵՄ հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխա­նատու Անահիտ Ազատյանը պատասխանել է.

«Շտեֆան Ֆյուլեն այցելելու է Հայաստան սեպտեմ­բերի 12-13-ին՝ մասնակցելու Արևելյան գործընկե­րության անդամ երկրների նախարարական 3-րդ ոչ պաշտոնական երկխոսությանը Երևանում»:

Ֆյուլեի մամուլի խոսնակ Փեթեր Սթենոնը թերթի թղ­թակցի հետ զրույցում նույնպես հաստատել է, որ Ֆյուլեն ՀՀ-ում կլինի սեպ­տեմբերի 12-ին:

«ՀԺ»-ն գրում է, որ մինչ այդ ԵՄ տարբեր պաշտոնյա­ներ փորձում են բացատրություններ ստանալ Մաք­սային միություն մտնելու Հայաստանի որոշման կապակցությամբ: Այդ նպատակով այսօր Բրյուսել են մեկնելու ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Tekali Taxi