Home / Հայաստան / Տավուշում տղամարդը մոր ներկայությամբ սպանել է եղբորը և դիակը թաղել այգում

Տավուշում տղամարդը մոր ներկայությամբ սպանել է եղբորը և դիակը թաղել այգում

Սեպտեմբերի 17-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները,  սպանություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 47-ամյա Գառնիկ Խոջայանին:

Նա խոստովանել է, որ օգոստոսի 21-ին, ժամը 00.30-ի սահմաններում, իրենց տանը, մոր` Փառանձեմ  Խոջայանի  ներկայությամբ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է եղբոր` 43-ամյա Հարություն Խոջայանի հետ, որի ընթացքում աթոռի կոտրված մասով հարվածներ է հասցրել նրա գլխին: Վերջինս ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Դեպքը թաքցնելու նպատակով, նույն օրը, ժամը 22.00-ից 23.00-ն ընկած ժամանակահատվածում, Գառնիկ Խոջայանը եղբոր դիակը թաղել է իրենց տանը կից այգում:

Ոստիկանության լրատվական ծառայության փոպանցմամբ՝ Հարություն Խոջայանի դիակը այգու վերջնամասից հայտնաբերվել և տեղափոխվել է  դիահերձարան: Հանգամանքները պարզվում են:

Գառնիկ  Խոջայանը ձերբակալված է:

Tekali Taxi