Home / Հայաստան / Իսպանիայի քաղաքացու մեքենան Արարատի մարզում վթարի է ենթարկվել

Իսպանիայի քաղաքացու մեքենան Արարատի մարզում վթարի է ենթարկվել

Այսօր 03:27-ին  Արարատի մարզի Արաքսավան գյուղի մոտ ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին: Մեքենան կողաշրջվել է, գրանցվել է դիզվառելիքի արտահոսք, հայտնում է ԱԻ նախարարության կայքը:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայի վարորդ՝ Իսպանիայի քաղաքացի, 58-ամյա Խուան Մաքեադը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Բժիշկները հիվանդի վիճակը գնահատել են բավարար:

Tekali Taxi