Home / Հայաստան / Հայաստանյան ընկերության պանիրը հայտնվել է ԱՄՆ-ի «սև ցուցակում»

Հայաստանյան ընկերության պանիրը հայտնվել է ԱՄՆ-ի «սև ցուցակում»

ԱՄՆ-ի կառավարության Առողջապահության և հանրային ծառայությունների վարչությունն իր ինտերնետային կայքում հայտարարել էր արտասահմանից ներկրվող այն սննդամթերքների անունները, որոնցում հայտնաբերվել են վնասակար նյութեր։ Այդ «սև» ցուցակում տեղ էր գտել նաև Հայաստանում գործող «ԱՄՄ» ՍՊԸ-ն, իր «Լոռի» տեսակի պանրով, որի վաճառքի վրա Միացյալ Նահանգներում արգելանք է դրվել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Սննդամթերքում հայտնաբերվել է աղիքային բակտերիա։ «ԱՄՄ» ընկերության մենեջեր Աստղիկ Հակոբյանը թերթի թղթակցի հետ զրույցում այդ կապակցությամբ ասել է. «Իմ կարծիքով՝ մի տեսակ քաղաքական ենթատեքստ կա»: Թե ինչ է նկատի ունեցել Հակոբյանը «քաղաքական ենթատեքստ» ասելով՝ չի նշվում:

Աստղիկ Հակոբյանը նաև տեղեկացրել է, որ իրենք ընդամենը նմուշ էին ուղարկել ԱՄՆ՝ ընդամենը փորձի համար։

«Ասեմ, որ ցուպիկը վտանգավոր չէ, էդ ամեն տեղ էլ կա՝ մարդու ձեռքերի վրա էլ»,– ասել է Աստղիկ Հակոբյանը։ Ըստ մենեջերի, իրենց պանիրը Հայաստանում անցել է բազմաթիվ ստուգումներ և որևէ խնդիր չի ծագել:

«Մաքրամաքուր է», – ասել է «ԱՄՄ»-ի մենեջերը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi