Home / Հայաստան / Լոռու մարզում 11 մարդ սիսբիրյան խոցով է վարակվել

Լոռու մարզում 11 մարդ սիսբիրյան խոցով է վարակվել

Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի 11 բնակիչներ սիբիրյան խոցի վարակակիրներ են։ Հիվանդները ենթարկվել են լաբորատոր հետազոտության, 7 հիվանդի մոտ հաստատվել է սիբիրյան խոցի մաշկային ձևը, մյուսների հետազոտություններն ընթացքի մեջ են, հաղորդում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Հիվանդները հոսպիտալացվել են, գտնվում են Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում, որտեղ և ստանում են անհրաժեշտ բուժումը։

Թերթը նշում է, որ Հարթագյուղում հայտնի մորթ անող Արթուր Խաչատրյանը ևս սիբիրյան խոցի ախտանիշներով տեղափոխվել է հիվանդանոց։

«Թե ինչպես է վարակվել, չգիտի, ասում է՝ վերջին շրջանում 1 կով է մորթել, բայց ևս 3 կովի մսից կերել է, ու հայտնի չէ՝որ կովից է տարածվել հիվանդությունը։ Ըստ նրա՝ վարակվել է նաև իր կինը։ Ներկայումս սիբիրյան խոց ախտորոշմամբ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում ստացիոնար բուժվում են 9 հարթագյուղցի, ևս 2-ը համապատասխան բուժում են ստանում տնային պայմպններում։ Հիվանդների առողջական վիճակը մոտ է բավարարի։ Լոռու մարզպետարանի առողջապահության վարչությունում խուճապի մատնվելու պատճառ չեն տեսնում՝ նշելով որ ամեն ինչ արվում Է հիվանդության տարածումից խուսափելու համար», – նշում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi