Home / Հայաստան / ՀՅԴ-ն լռում է, ՀՅԴ-ականները շարունակում են պաշտոններ ստանալ

ՀՅԴ-ն լռում է, ՀՅԴ-ականները շարունակում են պաշտոններ ստանալ

Դաշնակցությունը լռության ուխտ է կնքել՝ ներկա փուլում չխոսելու քաղաքական որոշում կայացնելով: «Հայկական ժամանակ» օրաթերթը նշում է, որ այդ տեղեկությունը հաստատել է կուսակցության պատասխանատուներից մեկը, ում անունը չի նշվում:

Թերթը փորձել է պարզաբանում ստանալ, թե ինչպես են ԱԺ-ում ընդդիմադիր ՀՅԴ-ի ներկայացուցիչները պաշտոններ ստանում, սակայն ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը, լսելով հարցը, հայտարարել է, որ Հայաստանում չէ, իսկ ՀՅԴ ղեկավար կազմի մյուս անդամները հեոախոսազանգերին չէին պատասխանել:

Թերթը հիշեցնում է, որ ընդդիմադիր համարվող Դաշնակցության ներկայացուցիչները հերթով տարբեր պաշտոններ են ստանում՝ Վահան Հովհաննիսյանը նշանակվելու է Գերմանիայում ՀՀ դեսպան, իսկ Արամայիս Գրիգորյանն արդեն իսկ այսօր կարող է նշանակվել Արարատի մարզպետի պաշտոնում:

Գրիգորյանի եղբայրը՝ Արայիկ Գրիգորյանը, 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ցուցակով պատգամավոր է ընտրվել թիվ 18 ընտրատարածքից, և այն ժամանակ նրան սատարում էր Սերժ Սարգսյանը: Բացի դա, «ՀԺ»-ն գրում է, որ խոսվում է ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանին Սանկտ Պետերբուրգում հյուպատոս նշանակելու մասին:

Tekali Taxi