Home / Հայաստան / Հայաստանը ԱՄՆ-ի հետ նոր ռեակտորի կառուցման շուրջ չի աշխատում ՌԴ-ին չնեղացնելու համար. կարծիք

Հայաստանը ԱՄՆ-ի հետ նոր ռեակտորի կառուցման շուրջ չի աշխատում ՌԴ-ին չնեղացնելու համար. կարծիք

Հայաստանը կարող էր ԱՄՆ-ի հետ լուրջ կերպով աշխատել միջուկային նոր ռեակտորի կառուցման, կապի արբանյակի արձակման ծրագրի, քաղաքացիական ավիահաղորդակցության կառավարման համակարգի ներդրման ուղղությամբ: Այս մասին «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպան, ՀՀ ԱԳՆ Ռազմաքաղաքական վարչության նախկին պետ, վաշինգտոնաբնակ քաղաքագետ Արմեն Խարազյանը:

«Այս ամենը երևակայության արդյունք չեն՝ նշված բոլոր հարցերի շուրջ անցած 15 տարում Միացյալ Նահանգների հետ եղել են քննարկումներ, սակայն Հայաստանը հետևողականորեն խուսափել է հարցերին ընթացք տալուց գերադասելով չմտնել ամերիկացիների հետ նման գործարքների մեջ։ Պատճառն, ըստ իս, եղել է հոգեբանական (սառը պատերազմյան կարծրատիպեր և ռուսներին «չնեղացնելը»), թեև նշված բոլոր ծրագրերն էլ միանգամայն իրականանալի են», – նշել է Խարազյանը:

Նա հավելել է, որ այս քաղաքականության արդյունքն այն է, որ Հայաստանում որևէ լուրջ ամերիկյան ընկերության որևէ լուրջ ծրագիր չի իրականացվել:

Tekali Taxi