«Ե՞րբ սիրով զբաղվել, հարսանիքից առա՞ջ, թե՞ հետո». ադրբեջանցի հեղինակը՝ «բարոյականության» մասին
Ժամանակը՝ 21-րդ դար:
Վայրը՝ Ադրբեջան:
Թեմա՝ ե՞րբ սիրով զբաղվել, հարսանիքից առա՞ջ, թե՞ հետո:
Ըստ էության, հենց այս տեղում էլ գրառումը պետք է եզրափակվեր, բայց ո՞վ այն գրառում կհամարեր ու կհամաձայներ այն հրապարակել: Ինչպես տեսնում եք, երկրում միայն սեքսը չէ, որ զրկված է ազատությունից: Հետևաբար, շարունակենք:
Ինչ լավ է, որ այս երկրում ամեն գրվողն ու ասվողը դուրս չի գալիս երկրի սահմաններից: Ինչ լավ է, որ այդ ամենը և գրողն ենք մենք, և քննարկողը:
Անգամ սեփական արբանյակն ենք Լուսին ուղարկել, իսկ ահա մեր սեռական կյանքը մինչ այժմ ոչ մի տեղ դուրս բերել չենք կարող:
Մեր սեփական կյանքն ապրելու քաջություն չունենք, սակայն համարձակորեն մեղադրում ենք ամեն ինչ ու բոլորին:
Այս թեմայի քննարկումը, ինքնին, տարօրինակ է: Վերջում քեզ ասում են՝ աշխարհը մի կառավարիր, այլ ինքդ քեզ հետևիր:
Նրանք, ովքեր մեզ սովորեցնում էին մարդկանց սիրել, ամենասիրվածը լինելու համար, կաշառք էին առաջարկում: Դեռ մանկությունից երեխաների գրպաններում գումար էին դնում կամ կոնֆետ տալիս, որպեսզի իմանար՝ ինչպես պատասխանել «ո՞ւմ ես ավելի շատ սիրում» հարցին: Ու ինքն իրեն դեռևս չբացահայտած երեխան հասկանում էր, թե սերը որքան եկամտաբեր ոլորտ է:
Դուք երբևէ լսե՞լ եք, որ որևէ աղջիկ իրեն դուր չեկած տղայի մասին ասի՝ «Ես չեմ կարող նրա հետ սիրով զբաղվել»: Բայց բոլորն ասում են՝ «Նա աղքատ է, աշխատավարձը ցածր է: Նա ի վիճակի չէ ինձ պահել»:
Անգամ ամուսնության մեջ այսպիսի «սերը» պետք է լավ փոխհատուցվի: Արդյո՞ք ազատ սեքսը տվյալ մարդու համար «չափից մեծ դոզա» չի համարվի:
Անգամ ազատ սեքսի երկրներում հազարավոր մարդիկ սիրով զբաղվելու համար սպասում են հարսանիքին:
Անգամ ոչ ազատ սեքսի երկրներում հազարավոր մարդիկ հարսանիքին սիրով զբաղվելու համար չեն սպասում:
Այսինքն, աշխարհը վաղուց արդեն լուծել է այս խնդիրը: Հանգստացեք ու կուսության կերպարի տակ մի պայթեցրեք ձեր միջև կուտակված փոխադարձ ագրեսիան:
Բայց ես դրա հետ կապված մի քանի հարց ունեմ: Հարցերս ուղղում եմ Ադրբեջանի Հանրապետության ազգային արժեքների պաշտպանության պետական կոմիտեի իրավասու ներկայացուցիչներին.
- Արդյո՞ք մի երկրում, որտեղ կինն արդեն 21 տարի է՝ ապրում է գերության մեջ, ազնիվ ու բարոյական է համարվում միայն այն, որ աղջիկը մինչև հարսանիքը սիրով չի զբաղվում:
- Արդյո՞ք մեզ համար հպարտություն են անհայտ ճակատագրով, գերության մեջ ագրեսիայի հետևանքով ծնված աղջիկները:
- Արդյո՞ք կուսությունն է բարոյականության պաշտպանությունը մի երկրում, որտեղ մայրերը մուրացկանությամբ են զբաղվում, իսկ հայրերը անկողնու միջից հետևում են իրենց դուստրերին:
Թողնենք, դա այնքան էլ կարևոր չէ:
- Եթե ձեր Պետկոմիտեի դիրքորոշումների համաձայն, կուսությունը նշանակում է պարկեշտություն ու լավ դաստիարակություն, ապա իր ամբողջ զորությամբ «ԵՍ ԿՈՒՅՍ ԵՄ» վանկարկող աղջիկն է՞լ կհամապատասխանի ձեր դիրքորոշումներին:
Հ.Գ. Մեր ժողովրդի հետ ոչ միայն ազատ սեքսով, նրանց հետ ընդհանրապես ոչ մի ազատ բանով հնարավոր չէ զբաղվել: Պետք է զրոյից սկսել, նորից երեխա ունենալ ու նրան ազատ մեծացնել: Օրինակ, նրան սովորեցնել սիրել անհատույց, անպատասխան: Նա էլ արդեն իր ժամանակին կկարողանա ավելի ճիշտ վարվել իր մարմնի ու զգացմունքնրի հետ:
Kulis.az
Հեղինակի՝ 35-ամյա Վյուսալա Մամեդովայի մասին: Ծնվել է Աղդամում, ավարտել է Մշակույթի ու արվեստի համալսարանի՝ դրամայի ու ֆիլմարվեստի բաժինը: 8 տարի աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում: Կյանքի այս հատվածը կորցրած է համարում: Մամուլում աշխատում է 2007 թ-ից: Կյանքի կարգախոսն է «Carpe diem!»՝ լատիներեն արտահայտություն, որը թարգմանվում է որպես «վայելիր պահը»: Սիրած արտահայտությունը՝ «Եթե ուզում եք ինչ-որ մեկին կորցնել, նրան շատ սիրեք... Որ ճանապարհով փախչել, ինքը կորոշի»:
