Home / Հայաստան / Իրանը պնդում է, որ կապ չունի Հայաստանում էլեկտրաէներգիայի անջատման հետ

Իրանը պնդում է, որ կապ չունի Հայաստանում էլեկտրաէներգիայի անջատման հետ

Անցած շաբաթ օրն առավոտյան հանրապետության գրեթե ողջ տարածքի հոսանքազրկումը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը բացատրել է նրանով, որ մեր էներգահամակարգը անջատվել է իրանական համակարգից, մինչդեռ իրանական կողմը հերքում է այդ կարծիքը:

Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«Դա տեխնիկական խնդիր էր, որը ծագել էր իրանական կողմի հետ…»,- ասել էր նախարարը ՀՀ ԱԺ-ում 2014 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ պատգամավորների հարցերին պատասխանելիս։

Սակայն Իրանի էլեկտրագծերի կառավարման ընկերության տնօրեն Միրֆաթթահ Ֆաթթահ Ղարահբակը իրանական Fars գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ դա պայմանավորված չէ Իրանի էներգահամակարգից անջատվելով։

«Նախորդ շաբաթ Հայաստանում էլեկտրաէներգիայի անջատումը կապված է եղել երկրի էլեկտաէներգետիկ ցանցի ներքին խնդիրների հետ», – ասել է տնօրենը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi