Home / Հայաստան / «Ո՞նց եղավ, որ «Ա1+»ը եթեր է վերադարձվել». նախարարը վստահ է՝ Հայաստանում առաջընթաց կա

«Ո՞նց եղավ, որ «Ա1+»ը եթեր է վերադարձվել». նախարարը վստահ է՝ Հայաստանում առաջընթաց կա

Ընդդիմությունը միայն քննադատելով է զբաղված և չի նկատում առաջընթացը, որը գրանցվել է Հայաստանում: Այս մասին այսօր ԱԺ-ում ասել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

«Ոչ ոք չի ասում՝ ո՞նց եղավ, որ «Ա1+»ը եթեր է վերադարձվել, ոչ ոք չի ասում, որ խոսքի ազատության ոլորտում առաջ ենք գնացել, ոչ ոք չի խոսում՝ ինչքան մեծ իրավախախտումներ են բացահայտվել, քանի բարձրաստիճան պաշտոնյա է պատժվել: Խնդրում եմ ասել՝ որտեղ է բիզնեսի ու քաղաքականության սերտաճումը: Խոսում ենք հենց այդպես»,- ասել է Թովմասյանը:

Նրա խոսքով՝ իրենք դրական քայլերը քննարկումների առարկա չեն դարձնում, քանի որ համարում են, որ ընդամենը իրենց գործն են արել:

Tekali Taxi