2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Գյուղացիները բոյկոտել են Արմեն Գևորգյանին

Օրերս Տավուշի երիտասարդները բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին՝ Բերդի տարածաշրջանի ճանապահների հարցով, որոնք ռմբակոծման հետևանքով անմխիթար վիճակում են, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Թերթը նշում է, որ որոշ ժամանակ առաջ Բերդ տանող ճանապարհի հարցը տարածաշրջանի 17 գյուղապետերի հետ քննարկել է Տավուշի մարզ այցելած Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։ Զրույցի ընթացքում նշվել է, որ ճանապարհը վերանորոգելու համար 10 միլիոն դոլար է անհրաժեշտ, ինչը մեծ գումար է կառավարության համար։

«Արմեն Գևորգյանն առաջարկել է կոսմետիկ լուծումներ գտնել՝ քիչ-միչ անցանելի դարձնելով ճանապարհները, ինչն առաջացրել է գյուղացիների վրդովմունքը։ Մասնակիցներից մեկն ասաց. «Բոլորով բոյկոտինք Արմեն Գևորգյանին, ջղայնացանք-դուրս եկանք»», - նշում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում