Ռուսաստանը չի հավակնում գերտերության կոչմանը ու չի պարտադրում իր հովանավորությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ռազմաքաղաքական, տնտեսական, տեղեկատվական մրցակցության կրքերն աշխարհում չեն հանդարտվելու, ու իշխանության մյուս կենտրոններն ուշադիր հետևում են Ռուսաստանի ուժեղացմանը»,- նշել է Պուտինը ՌԴ Դաշնային ժողովին ուղղված իր ամենամյա ելույթում։
«Մենք չենք ձգտում գերտերության կոչում ստանալ, ոչ ոքի շահերի դեմ ոտնձգություն չունենք, չենք պարտադրում մեր հովանավորությունը, ոչ ոքի չենք փորձում ապրել սովորեցնել, բայց մենք ձգտելու ենք առաջատարներ լինել՝ պաշտպանելով ժողովուրդների միջազգային իրավունքը, հասնելով հարգանքի նրանց ազգային ինքնիշխանության, ինքնուրույնության ու ինքնության նկատմամբ»,- նշել է Պուտինը։