Home / Հայաստան / Դիլիջանի բժշկական կենտրոնը պետականից մասնավոր է դարձել

Դիլիջանի բժշկական կենտրոնը պետականից մասնավոր է դարձել

Դիլիջանի բժշկական կենտրոնը փակվել է` պետական կարգավիճակ ունեցող հիմնարկությունից վերածվելով մասնավորի, հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Թերթի տեղեկություններով՝ կենտրոնի սեփականատերերն են առողջապահության նախկին նախարար, «Էրեբունի» ԲԿ սեփականատեր Հարություն Քուշկյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը և Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը։

«Տեղի ունեցած փոփոխության մասին անգամ հիվանդանոցի աշխատակազմը հստակ ոչինչ չգիտի։ Սակայն մեր աղբյուրները հայտնում են, որ շուտով տեղի է ունենալու բժշկական կենտրոնի տնօրենի փոփոխություն։ Սպասվում է, որ հիվանդանոցը ղեկավարելու է «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանը։

Երեկ Հարություն Քուշկյանը հրաժարվել է պատասխանել այս տեղեկությունները ճշտող մեր հարցերին` խորհուրդ տալով այսօր դիմել իր մամուլի խոսնակին», – նշում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi