Home / Հայաստան / ՏՄՊՊՀ-ն ստուգում է Երևանի քաղաքապետի և ԱԺ պատգամավորի տաքսի ծառայությունը․ թերթ

ՏՄՊՊՀ-ն ստուգում է Երևանի քաղաքապետի և ԱԺ պատգամավորի տաքսի ծառայությունը․ թերթ

Տաքսի ծառայություն մատուցող ընկերությունները հայտնվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեսադաշտում։ (ՏՄՊՊՀ) Մի շարք դժգոհությունների հիման վրա ուսումնասիրվել է այդ ընկերությունների վարքագիծը՝ պարզելու, թե վերջինները որքանով են բարեխիղճ աշխատում, և որքանով է իրականությանը համապատասխանում որպես նվազագույն սահմանված ուղեվարձը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Հայտնաբերված խախտումների վերաբերյալ առաջիկայում կհրապարակվեն հանձնաժողովի որոշումները։

Ըստ թերթի տեղեկությունների՝ խախտում կատարածների ցանկում է նաև «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ն, որն էլ, տարածված լուրերի համաձայն, պատկանում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և իր աներորդի, Աժ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանին։ ՀՀ պետռեգիստրում այն գրանցված է Ռոբերտ Սարգսյանի անունով։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi