Home / Հայաստան / Երևանում գալիք օրերին օդի ջերմաստիճանը չի փոխվի

Երևանում գալիք օրերին օդի ջերմաստիճանը չի փոխվի

Դեկտեմբերի 22-26-ին Հայաստանում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում՝ մառախուղ, հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Օդի ջերմաստիճանը 22-25-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ: Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում գալիք 4 օրերի ընթացքում չի փոխվելու՝ ցերեկը՝ -6-ից -8, գիշերը՝ մինչև -15։

Tekali Taxi