հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ինչու է հայաստանցին գազի համար ինքնարժեքից մոտ 2 անգամ շատ վճարում, բացատրել է վարչապետը

Ինչու է հայաստանցին գազի համար ինքնարժեքից մոտ 2 անգամ շատ վճարում, բացատրել է վարչապետը

Հայաստանը ռուսաստանյան գազի դիմաց վճարում է 189 դոլար 1000 խորանարդ մետրի համար, բայց քաղաքացին դրա համար վճարում է 340 դոլար։ Բացատրելով՝ ինչու է դա տեղի ունենում, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հայաստանցի սպառողի համար միջին  գինը 310 դոլար է:

«Այսինքն՝ քաղաքացիների վրա դա նստում է 340, տնտեսավարող սուբյեկտների վրա՝ 270։ Միջինացվածը 310 դոլարն է։ 310 դոլարն էլ բավականին բարձր գին է գազի համար։ Դրա կառուցվածքը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացրել է և՛ հանրությանը և՛խորհրդարանում մի քանի անգամ լսումների ժամանակ։ Այդ տարբերությունն առաջին հերթին ներառում է «ՀայՌուսգազարդի» ծախսերը, որոնք կազմում են մոտավորապես 60 դոլար։ Երկրորդը՝ կորուստներն են, որոնք կազմում են մոտավորապես 11 դոլար, երրորդ բաղադրիչը՝ ավելացված արժեքի հարկն է, որը կազմում է 50 դոլար, և սրանք հիմնական այն հոդվածներն են, որոնք սպառողի համար ավելացնում են գինը։ Գաղտնիքը, որը կարող է մեզ օգնել նվազեցնել գազի գինը այն է, որ գազի սպառման ծավալները եթե ավելանան, բնականաբար այդ ծախսերի տեսակարար կշիռը էապես կնվազի և գազի գինը սպառողների համար կարող է նվազել։ Դրա համար, եթե լինեն նոր, մեծածավալ ներդրումներ Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես «Նաիրիտի» գործարկումը կամ այն նոր համաձայնագիրը, որը «Ռոսնեֆտը» ստորագրեց իտալացիների հետ, այդ ծրագրի իրականացումը կարող է հանգեցնել գազի սպառման ծավալների աճին, և դա էլ կարող է բերել գազի գնի նվազման։ Բայց միևնույն ժամանակ ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ սոցիալապես խոցելի խավերի համար մենք սուբսիդավորել ենք գազի գինը, որպեսզի գազը նրանց ընտանեկան բյուջեների վրա լրացուցիչ ծախս չլինի», – հայտարարել է վարչապետը: