Ադրբեջանը պաշտոնապես դեմ է հանդես եկել Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալուն, քանի դեռ «հայաստանյան զորքերը դուրս չեն բերվել օկուպացված հողերից»։ Այս մասին այսօր «Տրենդ»-ին հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը։
Նրա կարծիքով՝ Հայաստանը «օկուպացիայի տակ է պահում Լեռնային Ղարաբաղն ու դրան հարակից յոթ շրջանները», հետևաբար, երկրի՝ որևէ միության անդամակցելը հակասում է միջազգային օրենքի սկուզբունքներին։
«Այդ երկիրը կամ պետք է պաշտոնապես հայտարարի օկուպացված տարածքների վերաբերյալ իր պահանջների մասին, իսկ կառույցները, որոնց մեջ այն մտնում է, պետք է ընդունեն դրանք, կամ պետք է վերադարձնի այդ հողերն ու դառնա նոր միությունների անդամ՝ ՄԱԿ-ի դրույթների համաձայն հաստատաված իր սահմաններով»,- հայտարարել է Հասանովը։