Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր Հայաստանի քաղաքագետնիերի միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին դատապարտեց տուգանքի 100 000 դրամի չափով` նրան մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասով (անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), հայտնում է «Փաստինֆո»-ն։
Դատարանը միաժամանակ կիրառեց հաներման մասին ՀՀ ԱԺ հոկտեմբերի 3-ի որոշումը և ամբաստանյալին ազատեց պատժի կրումից: Մեղադրող Հայկ Էյրամջյանը իր մեղադրական ճառում նույնպես միջնորդել էր դատապարտել 100 000 դրամ տուգանքի և համաներման կիրառմամբ ազատել պատժի կրումից: Հմայակ Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան` ասաց, որ անպայման բողոքարկելու է դատավճիռը, քանի որ չի հանդուրժելու իր կենսագրության մեջ որևէ դատվածություն: Դա ոչ միայն իր, այլ նաև քաղաքագետների միության խորհրդի դիքորոշումն է:
Հիշեցնենք, որ, ըստ մեղադրական եզրակացության, Հովհաննիսյանը «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտի մուտքի դիմաց վիճաբանության ժամանակ հրել է ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ Սենիկ Ջուլհակյանին, ինչի հետևանքով վերջինս նախ մարմնով և ձախ ձեռքով ընկել է մուտքի դռան եզրային մետաղյա շրջանակին, ապա, կորցնելով հավասարակշռությունը, գլորվել է բազալտապատ աստիճանահարթակից: