Home / Հայաստան / Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների նվազումը՝ արտագաղթի ևս մեկ ապացույց․ թերթ

Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների նվազումը՝ արտագաղթի ևս մեկ ապացույց․ թերթ

Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2013թ. էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են 4.1 տոկոսով։ «Ժողովուրդ» օրաթերթը նկատում է, որ վերջին տարիների համեմատ սա առաջին դեպքն է, երբ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազում են. նախկինում պարբերաբար աճել են՝ միջինը 8-10 տոկոսով։

«Սա, թերևս, արտագաղթի տվյալների մասին պատկերացում տվող հերթական անուղղակի ապացույցն է. որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են սպառման, դրա հետևանքով՝ արտադրության ծավալները։ Բացի դա՝ հայկական էլեկտրաէներգիան սկսել են նաև քիչ գնել արտերկրում», – նշում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi