Այսօր Սոչիում մեկնարկելիք ձմեռային Օլիմպիական խաղերն ավելի շատ քննարկվում են քաղաքականության համատեքստում։ Օլիմպիական խաղերի ընթացքում գողացված միլիոնավոր դոլարները, Խաղերը գերտերությունների նախագահների կողմից բոյկոտելը հաճախ ստվերում են զուտ մարզական բաղկացուցիչը։
Հայաստանի մասնակցությունն էլ կարելի է դիտարկել այդ տեսանկյունից․ երկրում քչերը գիտեն՝ ով է Հայաստանը ներկայացնելու Սոչիում, բայց գրեթե բոլորն են տեղյակ, որ Սերժ Սարգսյանը ներկա է լինելու Խաղերի բացման արարողությանը։
Մարզական վերլուծաբան Արմեն Նիկողոսյանը հիշեցնում է, որ 4 տարի առաջ Վանկուվերում Սերժ Սարգսյանը ներկա չէր, և դրանում նույնպես քաղաքական ենթատեքստ է տեսնում։ Ինչ վերաբերում է մարզական սպասելիքներին, ապա դրանք Հայաստանի պարագայում զրոյի են հավասար։
Լուսանկարը՝ Olympic.org