Կիևում ցուցարարների ու իրավապահների միջև բախումների սաստկացման հետ կապված քաղաքագետ Իգոր Մուրադյանը Lragir.am կայքում հրապարակած իր հոդվածում գրում է Հայաստանում Ռուսաստանի ազդեցության մասին։
«Ծավալվում է ուկրաինացիների պատերազմը հանուն իրենց երկրի անկախության, ընդդեմ Ռուսաստանի և պսևդո-ուկրաինացիների, որոնք համագործակցում են Ռուսաստանի հետ:
Ուկրաինայի իրադարձությունների հենց սկզբից հասկանալի էր, որ տեղի է ունենում ոչ «նարնջագույն» հեղափոխություն՝ «օրանժիզմի» դարն ու գործառույթներն անդառնալիորեն անցել են: Տեղի է ունենում ինչ-որ այլ «զիլ» բան, այն է՝ ուկրաինացի ժողովրդի ազգային-ազատագրական պայքարն ընդդեմ ռուսական գաղութացման:
Ռուսաստանում ուժեղանում է իր չարությամբ ու թշնամականությամբ անիմաստ էթնիկ շովինիզմը, որը մշտապես մոտիվացված է կամ մանր, կամ հակառակը՝ օլիգարխական բուրժուազիայի շահերով:
Զարմանալի համառությամբ ռուսները ուկրաինացիներին շարունակում են համարել երկրորդ սորտի մարդիկ, որոնք ընդունակ չեն քաղաքականություն վարել ընդհանրապես, այդ թվում՝ կառուցել ինքնիշխան պետություն:
Ներկայիս տհաճ իրավիճակում լավ կլիներ, որ գազպրոմյան կողմնորոշման երևանյան թափթփուկները փակեին բերանները, որպեսզի ուրիշները դաս քաղեն: Հայաստանը «գազովշչիկների» ձեռքով լցված է կեղծիքով ու կեղտով, որոնք միայն մեկ նպատակ են դնում՝ մեր հայրենիքը վաճառել գրոշներով:
Մայդանը երևանյան «գազովշչիկների» խղճուկ ճակատագրի ավազի ժամացույցն է: «Գազովշչիկների» նողկալի ճակատներին պետք է մարմնավաճառի խարան դնել, և ոչ միայն նրանց, այլև նրանց երեխաների ու թոռների: «Գազովշչինան» ժառանգական վիրուս է: Ժողովուրդը պետք է իմանա իր «գազովշչիկներին»»:
Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։