Այսօր՝ Ուկրաինայի ժամանակով առավոտյան ժամը 9-ին, շարունակվեն Վիկտոր Յանուկովիչի ու ընդդիմության ներկայացուցիչների միջև բանակցությունները։ Այս մասին գրում է «ՈՒՆԻԱՆ»-ը՝ հղում կատարելով լրագրող Մուսթաֆա Նայեմի գրառմանը՝ Եվրամայդանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Նկարագրելով երեկ տեղի ունեցած հանդիպումը՝ Նայեմը նշում է, որ Վիկտոր Յանուկովիչը կտրականապես հրաժարվում է խոսել իր հրաժարականի ու բանակցություններում ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի մասնակցության մասին։ Ընդդիմությունը, իր հերթին, հրաժարվում է Յանուկովիչի պատասխան առաջարկից՝ բանակցություններում Ռուսաստանի մասնակցության մասին։
Նշենք, որ այսօր Ուկրաինայում սգո օր է հայտարարված՝ Կիևում զանգվածային բախումների հետևանքով զոհված մարդկանց հիշատակին։
Ինչպես հայտնում է «ՈՒՆԻԱՆ»-ը, Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 28-ի։