ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խորհուրդ է տվել ընդդիմությանը չոգևորվել այլ երկրների հեղափոխություններով:
«Մի անգամ ոգևորվեցիք արաբական գարունով, հիմա էլ ոգևորվել եք Մայդանով: Մեր Մայդանը եղել է 88 թվին: Ուկրաինացիք վերացրին իրենց պետությունը: Այն մարդիկ, ովքեր ուզում են՝ Մայդան լինի Հայաստանում, թող Մայդանը իրենց հոր բոստաններում լինի»,- ասել է Սահակյանը:
ՀՀԿ-ականի խոսքով՝ ինքը կանխատեսում էր, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ելույթը պետք է սկսեր «շնորհակալություն, ԲՀԿ» ասելով: Գալուստ Սահակյանն ասել է, որ ԲՀԿ-ն մասնակցել է Նիկոյանի հանձնաժողովին և ստորագրություն դրել:
Թե ՀՀԿ-ն ինչպես կվարվի Մարտի մեկի հանձնաժողովի ստեղծման նախագծի քվեարկությանը, Գալուստ Սահակյանը չի ցանկացել հայտնել: