«ՎՏԲ Հայաստան» բանկի հաճախորդները երեկվանից չեն կարողանում բանկոմատներից իրենց աշխատավարձերը ստանալ։ Epress.am-ի խմբագրություն զանգահարած մի քանի քաղաքացիներ հայտնել են, որ բանկի՝ Երևան քաղաքում տեղադրված բանկոմատները որևէ գործարք չեն իրականացնում։
Ինչպես հայտնել են «ՎՏԲ Հայաստան»-ի մամուլի ծառայությունից, խնդիրն առաջացել է մարտի 4-ին բանկի քարտերի պրոցեսինգային կենտրոնում տեղի են ունեցել տեխնիկական խափանումների պատճառով, և ներկայումս իրականացվում են վերականգնման աշխատանքներ:
«Քարտային հաշիվների գործարքները, այդ թվում նաև թոշակների և աշխատավարձերի վճարումը, իրականացվելու է բանկի մասնաճյուղերում՝ անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
SMS կարճ հաղորդագրությունների միջոցով հաշիվների ու քարտային գործարքների մասին տեղեկատվության տրամադրումը կվերականգնվի առաջիկա օրերի ընթացքում», – ասված է բանկի հայտարարության մեջ: