Մարզերում անձնագրեևը այսուհետ քաղաքացիներին կհանձնվեն ոչ թե մշ1-3, այլ 5 օրերի ընթացքում։ Նման որոշում կայացվել է Կառավարության այսօրվա նիստում։
«ՀՀ քաղաքացու անձնագիրը (կենսաչափական տվյալներով) և նույնականացման քարտը սեղմ ժամկետում` մեկ կամ երեք աշխատանքային օրում պատրաստել և քաղաքացուն հանձնել հնարավոր չէ մարզերում, ուստի նախկին համապատասխան որոշման լրացմամբ կառավարությունն այդ գործընթացի համար սահմանել է հինգ օր, ինչի արդյունքում էապես կբարելավվի քաղաքացիներին մատուցվող անձնագրային ծառայությունների որակը», – ասված է կառավարության հաղորդագրության մեջ։