Home / Հայաստան / Տիգրան Սարգսյանը «ԴԵՄ ԵՄ»-ի երիտասարդներին երկխոսության է հրավիրել

Տիգրան Սարգսյանը «ԴԵՄ ԵՄ»-ի երիտասարդներին երկխոսության է հրավիրել

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին, մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է երիտասարդներին մտահոգող «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքին»։

«Պետք է փաստել, որ Հայաստանում ձևավորվում է քաղաքացիական հասարակություն, որը թելադրում է իր կանոնները։ Դա նշանակում է, որ մենք նույնպես որպես կառավարություն պետք է շտկենք մեր գործունեությունը և դարձնենք այնպիսին, որը հաշվի է առնում, որ մեր կարևորագույն խնդիրն է նպաստել և խթանել քաղաքացիական հասարակության կայացումը: Այս շարժման հիմնական մասնակիցները երիտասարդներ են, որոնք դիմել են մեզ բազմաթիվ նամակներով ու մտահոգություններն են հայտնել այս ռեֆորմի կապակցությամբ, միևնույն ժամանակ զգացվում է նրանց պատասխանատվությունը մեր երկրի հանդեպ»,- նշել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ կառավարությունը պատրատ է երկխոսության, որովհետև «այն դիրքորոշումը` կամ ոչինչ, կամ ամեն ինչ` անընդունելի է ինչպես մեզ, այնպես էլ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող պատասխանատու երիտասարդների համար»:

Սարգսյաննը ասել է, որ իրենք ընդունում են, որ ռեֆորմները չեն կարող լինել առանց թերությունների:

«Կան թերություններ, որոնք մատնանաշում են նաև մեր ընդդիմախոսները: Մենք հայտարարում ենք, որ ճիշտ ճանապարհը երկոխոսության ճանապարհն է, և հրավիրում ենք «Դեմ եմ» շարժման երիտասարդներին երկխոսության: Կամ ամեն ինչ, կամ ոչինչ սկզբունքից հրաժարվելը օգտակար կլինի բոլորի համար: «Դեմ եմ» շարժումը պետք է վերաձևավորվի և դառնա շարժում հանուն մեր երկրի ապագայի, հանուն այնպիսի բարեփոխումների, որը կստանա աջակցություն»,- ասել է Տիգրան Սարգսյանը: