Մերձմոսկովյան շրջանում պատահական անցորդը հայտնաբերել է ավտոմեքենա, որի մեջ սպանված տղամարդու դիակ է եղել, ու զանգահարել ոստիկանություն։ Այս մասին հայտնում է NTV-ն։
Ոստիկանությանը հաջողվել է պարզել, որ սպանված տղամարդը 1977 թվականին ծնված Հայաստանի քաղաքացի էր։ Նրա մարմնի վրա փորձագետները հայտնաբերել են դանակի բազմաթիվ վնասվածքներ՝ պարանոցի, կրծքավանդակի և ձեռքերի շրջանում։
Փորձագետների խոսքով՝ տղամարդը մահացել է հայտնաբերվելուց օրեր առաջ, իսկ մեքենան, որի մեջ նրան գտել են, գրանցված է վարձակալմամբ զբաղվող մոսկովյան ընկերության անունով։
ՌԴ ՔԿ գլխավոր վարչությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել։