Home / Տեսանյութեր / «Հայրենիքը չխնայեց նրանց կյանքը». բանակի խնդիրները (ՖԻԼՄ 1)

«Հայրենիքը չխնայեց նրանց կյանքը». բանակի խնդիրները (ՖԻԼՄ 1)

«Հելսինկյան Ասոցիացիան» eTV-ի ծրագրի շրջանակներում ներկայացնում է «Հայրենիքը չխնայեց նրանց կյանքը» ֆիլմաշարը, որտեղ անդրադարձ է կատարվում բանակում առկա խնդիրներին, մահացության դեպքերին, դրանց պատճառներին, հանրությանը ներկայացվող ապատեղեկատվությանը, առանձին դեպքերով հարուցված քրեական գործերի նախաքննական և դատաքննական խախտումներին:

Առաջին ֆիլմում ներկայացվում է բանակի ընդհանուր վիճակը, խնդիրները, մյուս 5 ֆիլմերում ներկայացվում են խաղաղ պայմաններում զոհված 5 զինվորների (Արայիկ Ավետիսյան, Տիգրան Օհանջանյան,  Արթուր Ղազարյան, Վալերի Մուրադյան, Արտակ Նազարյան) մահվան պատճառների պաշտոնական վարկածը, ծնողների վարկածը և քրեական գործերում տեղ գտած խախտումները։ Գալիք օրերի ընթացքում Epress.am-ը հաջորդաբար կներկայացնի ֆիլմերը։

Ֆիլմի հեղինակներն են Արման Վեզիրյանը և Թերեզա Կարապետյանը:

Ֆիլմի հեղինակային իրավունքները պատկանում են eTV-ին (Epress.am-ի և Հելսինկյան ասոցիացիայի համատեղ նախագիծ)։ Առանց թույլտվության ամբողջական ֆիլմի տեղադրումն այլ ԶԼՄ-ներում, բլոգերում, սոցցանցերում արգելվում է։