հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Բյուջեի հավաքագրումը լրջագույն խնդիր է դարձել․ «Ժողովուրդ»

Բյուջեի հավաքագրումը լրջագույն խնդիր է դարձել․ «Ժողովուրդ»

ՀՀ պետական բյուջեի հավաքագրումը դարձել է լրջագույն խնդիր. իշխանություններին հազիվ է հաջողվում ապահովվել բյուջեի մուտքերը։ Իսկ սա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը կանգնած է նոր ճգնաժամի առաջ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Ըստ ԱՎԾ տվյալների՝ 2014թ. հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 2.3 տոկոսով։ Թերթը նշում է, սակայն, որ պետական բյուջեի եկամտի աղբյուրները վերլուծությունը մտահոգվելու առիթ է տալիս։

«Հարկերն ու տուրքերը կազմում են ՀՀ պետական բյուջեի մուտքի ահռելի բաժինը՝ 96.2 տոկոսը։ Եվ ահա, նախորդ տարվա համեմատ հարկերն ու տուրքերը հավաքագրվել են 0.1 տոկոսով պակաս։ Առաջին հայացքից թվում է, թե -0.1 տոկոսն առանձնապես մեծ թիվ չէ։ Բայց սա՝ միայն առաջին հայացքից։

Բանն այն է, որ 2014թ. ՀՀ պետական բյուջեն, 2013թ. համեմատ, 100 մլրդ դրամով ավելի է։ Իսկ դա նշանակում է, որ այս տարվա երկու ամիսների ընթացքում պետք է հավաքվեր 8.5 մլրդ կամ 9 տոկոս ավելի գումար, քան նախորդ տարի։ Այնինչ, դրա փոխարեն, ընդհակառակը՝ նվազել է հարկերի ու տուրքերի հավաքագրումը»,– գրում է թերթը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։