Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունները՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը», այսօր Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքի հետ կապված գրություն են ներկայացրել ՀՀ կառավարությանը։
Epress.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ իրենց հիմնական առաջարկը ենթադրում է պարտադիր դրույթի կասեցում, ինչպես նաև մի քանի այլ առաջարկներ, որոնք ուղղակիորեն ածանցյալ են հիմնական պարտադիր դրույթին։
«Այն, որ մինչ այս գանձված ու ֆոնդերում եղած գումարները պիտի վերադրձվեն, պարտադիր է, և կախված նրանից, թե ինչպես կարձագանքի կառավարությունը մեր առաջարկին, քառյակը կծրագրի իր հետագա անելիքները», – ասել է Զոհրաբյանը և հավելել, որ կառավարության պատասխանը ակնկալում են ստանալ մոտակա 2 օրերին։