Home / Հայաստան / Հայաստանի և Ադրբեջանի հռետորները հնարավորություն կունենան չափել ուժերը

Հայաստանի և Ադրբեջանի հռետորները հնարավորություն կունենան չափել ուժերը

2014 թվականի հուլիսի 14-ին Հարավային Կովկասի երեք պետությունների սահմանին գտնվող վրաստանյան Թեքալի գյուղում Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը կազմակերպում է Ճառի մրցույթ, որին կարող են մասնակցել երիտասարդներ (մինչև 30 տարեկան) Ադրբեջանից և Հայաստանից։ Մրցույթից հետո կկազմակերպվի 2-օրյա երիտասարդական ճամբար՝ արդյունքները քննարկելու, ինչպես նաև նախագիծը շարունակելու նպատակով գաղափարներ փոխանակելու և թիմ ստեղծելու համար։

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ճառի նախնական տեքստը և հետադարձ կապի տվյալներ (Email և հեռախոսահամար):

ՃԱՌԻ ՏԵՔՍՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

– Թեմա. Լեռնային Ղարաբաղի (հայ-ադրբեջանական) կոֆլիկտի փոխակերպման և կարգավորման համար անհրաժեշտ քայլերը

– Լուսաբանման սկզբունքները. Այժմեականություն, նորարարական մոտեցում, հռետորականություն։

– Ձևաչափը. Պարտադիր է հասցեատիրոջ առկայությունը: Ելույթը պետք է սկսվի «Ես դիմում եմ …» արտահայտությամբ։ Մասնակիցներից յուրաքանչյուրն իր ճառով պետք է դիմի համապատասխան ատյանին կամ անձին, որն իր կարծիքով որոշակի դերակատարություն և լծակներ ունի կոնֆլիկտի հանգուցալուծման գործում։

– Ճառի ծավալը՝ 365 բառ:

– Մրցույթի պաշտոնական լեզուն ռուսերենն է: Ճառի նախնական տեքստը կարող է ուղարկվել նաև հայերեն, ադրբեջաներեն կամ անգլերեն լեզուներով։ Մրցույթի մասնակիցներն անհրաժեշտ աջակցություն կստանան տեքստերի թարգմանության և ճառը ռուսերենով մատուցելու համար:

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԹԻՎԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ Է: ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ՄԻՆՉԵՎ 2014 Թ. ՄԱՅԻՍԻ 15-Ը:

Մրցույթի նախապատրաստական փուլում մասնակիցը հնարավորություն կունենա ստանալ մասնագիտական խորհրդատվություն՝ ճառում մեջբերած փաստերը, ներկայացված փաստարկներն ու տերմինները ճշգրտելու, հռետորական և լեզվական հմտությունները կատարելագործելու համար:

Մրցույթն ամփոփվելու է «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի և վրաստանյան ժյուրիի սահմանած Հատուկ մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությամբ։

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐՆ ՈՒՂԱՐԿԵԼ

Ադրբեջանից՝ [email protected]

Հայաստանից՝ [email protected]

Հայտն ուղարկելուց հետո 24 ժամվա ընթացքում ստացումը կհաստատվի համապատասխան նամակով: Նամակը չստանալու դեպքում խնդրում ենք զանգահարել.

+994 55 4677700, Ադրբեջան

+374 55 401459, Հայաստան

Այս հեռախոսահամարները գործում են նաև հարցերի և առաջարկների համար:

Մանրամասները՝ tekali.org