Անաստաս Միկոյանը, անկախ ամեն ինչից, սովետական հսկա կայսրությունում բարձր պաշտոն է զբաղեցրել։ Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը (լուսանկարում)՝ արձագանքելով խնդրանքին մեկնաբանել Երևանում Միկոյանի արձանի կանգնեցման մասին Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հայտարարությանը։ Ռաչինսկին արձանի կանգնեցման մասին որոշումն անբարոյական էր որակել։
Լրագրողի այն դիտարկմանը, թե Միկոյանի հրամանով բազմաթիվ մարդիկ են գնդակահարվել, Թորոսյանը արձագանքել է․
«Ոչ համակարգն է եղել մարդասպան։ Ես շատ ուրախ եմ, որ Սովետական Միության փոխվարչապետը հայ է եղել․․․ Ես հպարտանում եմ, որ Միկոյանի նման հայ մարդ է եղել է», – հայտարարել է Թորոսյանը։
Հարցին, թե արդյոք կուզեր, որ Ստալինի արձանն էլ կանգնեցնեին, պատգամավորը պատասխանել է, թե Ստալինի արձանն ինքն անձամբ կոչնչացներ, քանի որ «Ստալինը հայ ժողովրդի թշնամիներից էր»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ hamaxmbum.do.am