Այսօր Ազգային ժողովը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է միասնական քննչական կոմիտե ստեղծելու մասին նախագիծը: Օրինագծին կողմ է քվեարկել 88 պատգամավոր, դեմ՝ 32, ձեռնպահ՝ 1:
Օրենքով նախատեսվում է միացնել Պաշտպանության նախարարության և Ոստիկանության քննչական մարմինները: Նշենք, որ սեպտեմբերից գործող Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահն էր ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Ակնկալվում է, որ նա կգլխավորի նորաստեղծ մարմինը։