Մայիսի 20-ին տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ, «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը:
ԲՀԿ և ՀԱԿ համատեղ մամլո հաղորդագրության մեջ ասված է, որ հանդիպմանը մասնակցել են նաև ԲՀԿ-ից`Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը, Հայ Ազգային Կոնգրեսից` Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, երկու քաղաքական ուժերի միջև համագործակցությունը, ինչպես նաև խորհրդարանական ոչ-իշխանական ուժերի քառյակի անելիքների հետ կապված հարցեր:
Պաշտոնական հաղորդագրության մեջ այլ մանրամասներ նշված չեն։