Home / Հայաստան / Վարչապետը պատրաստ չէ վերահսկող մարմինները զիջել ընդդիմությանը

Վարչապետը պատրաստ չէ վերահսկող մարմինները զիջել ընդդիմությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ԱԺ-ում հայտարարել է, որ երբեք չի խոստացել, թե վերահսկողական մարմիններում պատրաստ է տեսնել ընդդիմության թեկնածուներին: Այս հայտարարությունը վրդովեցրել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին, ով ասել է, թե փաստորեն կառավարությունը մերժում է ՀՅԴ-ի առաջարկը:

Պատգամավորը հարցրել է՝ այդ դեպքում ինչպես է վարչապետը տեսնում համագործակցությունը ընդդիմության հետ: Մինասյանի խոսքով՝ իրենք առաջարկում էին ոչ թե վերահսկողության մարմինների ընդդիմադիր ղեկավարներ, այլ թեկնածուներ առաջարկելու իրավունք:

«Այնպես չի, որ մենք սիրում ենք կառավարել, ընդունել հաղթողի դիրք: Ե՞րբ է եղել, որ մենք հաղթել ենք, ունենք մեծամասնություն, [բայց] չենք ցանկանում համագործակցել», – ասել է Հովիկ Աբրահամյանը:

Նա հավելել է, թե հարցը կարող է քննարկվել:  

Tekali Taxi