Հայաստանում 3-րդ կարգի վթարայնության 450 շենք կա, որոնք ամրացման և սեյսմակայունության բարելավման անհրաժեշտություն ունեն։ Դրանց հարցի լուծումը մոտ 1 մլրդ դոլար է պահանջում։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ու հավելել, որ կան նաև 4-րդ կարգի վթարայնության զգալի թվով շենքեր, որոնք ենթակա են քանդման։
Նախարարի խոսքով՝ խնդիրը շատ կարևոր է, ու դրա լուծման համար պետք է փոխել շինությունների պահպանմանն ուղղված մի շարք մոտեցումներ, այդ թվում՝ հանրակացարանների։
2013 թվականին քաղաքաշինության նախարարությունը բնակարանային շինարարության վրա ծախսել է 641 մլն դրամ (շուրջ 1,55 մլն դոլար)։