ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանը դրական է գնահատում ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի հայտարարությունը, որով ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցություններն իրենց 12 պահանջներն են ներկայացրել իշխանություններին:
«Հավանաբար, մենք մեր ընդդիմության հետ կարող ենք աշխատել փոխվստահության մթնոլորտում։ Գնալով Հայաստանի ընդդիմությունն ավելի կառուցողական շփման է դուրս գալիս»,- լրագրողների հետ զրույցում ԱԺ-ում ասել է Վահրամ Բաղդասարյանը:
Ըստ պատգամավորի՝ այդ պահանջների մեծ մասին ՀՀԿ-ն ծանոթ է, ՀՀԿ-ն էլ է տեսնում, որ հարցերը, այդ թվում կուտակային կենսաթոշակի, ճանապարհատրանսպորտային խախտումների տուգանքների և գյուղատնտեսական վարկերի մասին պահանջները, կարևոր են Հայաստանի հասարակության համար:
«Մենք ուրախ ենք, որ մեր ընդդիմությունը նման առողջ առաջարկություններ է անում»,- ասել է ՀՀԿ խմբակցության նախագահը:
Լրագրողները նրան հարցրել են՝ արդյոք պահանջները մինչև 2014 թվականի սեպտեմբեր կկատարվեն։ Ի պատասխան՝ Բաղդասարյանը քաղաքական ուժերին հորդորել է ՀՀԿ-ի հետ նախապայմանների լեզվով կամ ուլտիմատումներով չխոսել։
Լուսանկարը՝ a1plus.am-ից