Home / Հայաստան / ՀԷՑ-ը չի ցանկանում բացահայտել իր ղեկավարների աշխատավարձի չափը․ «ՀԺ»

ՀԷՑ-ը չի ցանկանում բացահայտել իր ղեկավարների աշխատավարձի չափը․ «ՀԺ»

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը չի ցանկացել բացահայտել, թե որքան աշխատավարձ են ստանում ՀԷՑ-ի ղեկավարները։ «Հայկական ժամանակ» օրաթերթը գրավոր հարցում է ուղարկել ՀԷՑ-ին, որում խնդրել է տրամադրել ընկերության տնօրենների խորհրդի անդամների. գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի գլխավորությամբ, վարչակազմակերպական կառուցվածքի աշխատակիցների, ինչպես նաև ՀԷՑ մասնաճյուղերի տնօրենների ամսական աշխատավարձերի չափը։

Ի պատասխան թերթի հարցմանը, ՀԷՑ հասարակայնության և ԶԼՄ հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը տեղեկացրել է միայն, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում միջին աշխատավարձը կազմում է 200 հազար դրամ ներառյալ պետբյուջե կատարվող պարտադիր վճարումները:

Հարցման մեջ տեղ գտած կոնկրետ աշխատակիցների աշխատավարձերի չափերի մասին տեղեկություն տրամադրելուց Սարջանյանը հրաժարվել է` հղում անելով ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին, ըստ որոնց արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ չի նախատեսված օրենքով:

«ՀԺ»-ն գրում է, որ իր տեղեկություններով, ընկերության կառավարման խորհրդի կազմը տարբեր առիթներով ինքն իրեն պարգևատրում է մինչև 20 միլիոնանոց պրեմիաներով։

Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման մեջ նշել է, որ ոլորտում գործող տնտեսվարողները ֆինանսական կորուստներ են կրում: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi