Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանում կտեղադրվի լեգենդար զինագործ, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Կալաշնիկովի արձանը։ Մինչ այդ՝ հունիսի 22-ին, ռազմակայանում տեղի է ունեցել արձանի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը:
Արձանը ստեղծելու նախաձեռնությունը պատկանում է պետերբուրգցի բարերար, հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանին, ով Հայաստան է ժամանել պետերբուրգցի մի խումբ վետերանների հետ, ովքեր անձամբ ծանոթ էին զինագործ-կոնստրուկտորի հետ։
Արձանը պատրաստված է լինելու քարից, լինելու է 2 մետր 87 սանտիմետր, Կալաշնիկովի ձեռքին՝ աղավնի, կողքին՝ ավտոմատ, հարթակի դիմաց՝ երկրագունդ։
Կալաշնիկովի արձանը ռուսական 102-րդ ռազմակայանում կտեղադրվի մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի վերջը։