հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Դատապարտյալի բուժզննման պահանջը բավարարել են հացադուլ հայտարարելուց հետո

Դատապարտյալի բուժզննման պահանջը բավարարել են հացադուլ հայտարարելուց հետո

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի բանտարկյալ Արթուր Այվազյանը երեկ հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով իրեն բուժզննման տանել։

Այսօր Epress.am-ի հետ զրույցում արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանն ասել է, որ Այվազյանին արդեն բուժզննման են ենթարկել, իսկ մինչ այդ նա արդեն դուրս էր եկել հացադուլից։