Home / Տեսանյութեր / 2014-ի 6 ամիսներին բանակում զոհերի թիվն աճել է 30 տոկոսով․ տեղեկանք

2014-ի 6 ամիսներին բանակում զոհերի թիվն աճել է 30 տոկոսով․ տեղեկանք

2014 թվականի առաջին կիսամյակում ՀՀ և ԼՂՀ զինված ուժերում մահացել է 23 զինծառայող 22 միջադեպի հետևանքով, որոնցից միայն 16-ի մասին է տարածվել պաշտոնական հաղորդագրություն: Մահացության դեպքերից 8-ը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության, 15-ը՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին ասված է Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի կողմից այսօր հրապարակած տեղեկանքում:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ նշված ժամանակահատվածում գրանցված մահացության 23 դեպքերից միայն 11-ն է հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով:

graphicsarmy1

Իրավապաշտպանները համեմատություն են անում նախորդ տարվա վիճակագրության հետ և նշում, որ ամբողջ 2013 թվականին երկու անգամ ավելի քիչ՝ 5 զոհ է եղել սահմանին, քան այս տարվա միայն վեց ամսում: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում բանակում 15 մարդ է զոհվել, այսինքն՝ մահացությունների թիվն աճել է 30 տոկոսով։

«23 դեպքերից 18-ի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Ըստ առկա տեղեկատվության՝ հարուցված 18 քրեական գործերը գտնվում են նախաքննության փուլում»,- ասված է հետազոտության արդյունքներում։

Տեղեկանքն՝ ամբողջությամբ

Tekali Taxi