Home / Հայաստան / Չինարիում վիճակն այսօր համեմատաբար հանգիստ է․ գյուղապետ

Չինարիում վիճակն այսօր համեմատաբար հանգիստ է․ գյուղապետ

Տավուշի մարզի Չինարի գյուղում այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել է գյուղապետ Սամվել Սաղոյանը։ Նշենք, որ այսօր հայաստանյան ԶԼՄ-ներում լուրեր են տարածվել, թե Չինարին ուժեղ գնդակոծության է ենթարկվում։

«Ոչ մի անսովոր վիճակ չկա, միշտ էլ կրակում են, բայց ներկա պահին գյուղում նորմալ է, ոչ մի կրակոց չկա, կրակում են միայն հենակետերի ուղղությամբ», – 16:20-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում ասել է գյուղապետը։

Tekali Taxi