Թուրքիան հանդես է եկել Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին նախաձեռնությամբ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը՝ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի հետ բանակցություններից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք քննարկել ենք հնարավոր համագործակցության ձևերը, այդ թվում՝ Մաքսային միության և Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը։ Պայմանավորվել ենք համապատասխան աշխատանքային խումբ ձևավորել և սեպտեմբերին սկսել այդ հնարավորությունների ու հեռանկարների ավելի խորը քննարկումները»,- ասել է Ուլյուկաևը։
Ներկա դրությամբ Թուրքիան ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիր ունի Եվրամիության հետ։