հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Դատապարտված նախկին տնօրենը ակնկալում է դառնալ նույն դպրոցի տնօրեն․ Անահիտ Բախշյան

Դատապարտված նախկին տնօրենը ակնկալում է դառնալ նույն դպրոցի տնօրեն․ Անահիտ Բախշյան

Երևանի թ.27 դպրոցի նախկին դատապարտված տնօրենը, ում դատվածությունը մարվելու է 1 տարի հետո, ակնկալում է դառնալ նույն դպրոցի տնօրեն. Այսօր՝ թեկնածուների գործերն ընդունելու վերջին օրը, նա դպրոցի կառավարման խորհրդին է ներկայացրել իր գործերը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի ավագանու կրթության հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը (լուսանկարում)։

«Կարծում եմ՝ Երևանի քաղաքապետ պարոն Մարգարյանը պետք է կանխի դպրոցի կառավարման խորհրդի այս քայլը, նամանավանդ որ դպրոցների տնօրենների նկատմամբ քրեական գործերը շարունակվում են (վերջինը թ.174 դպրոցի նախկին տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործը) և արդեն դատապարտված տնօրենի վերոնշյալ քայլը անելու նախադեպը փաստում է, որ դատապարտված տնօրենն անցնելով բարոյականության բոլոր սահմանները, փորձում է ցույց տալ, որ Հայաստանի Հանրապետությունում ՕՐԵՆՔ չկա: Այսպես չի կարող շարունակվել, պարոնայք պաշտոնյանե՛ր, դատարանի առաջ կկանգնեն բոլոր նրանք, ովքեր կշրջանցեն գործող օրենքները», – գրել է Անահիտ Բախշյանը: