Home / ԼԳԲՏ+ / Հայաստանյան ԶԼՄ-ները հիմնականում անհանդուրժող են ԼԳԲՏ համայնքի նկատմամբ. զեկույց

Հայաստանյան ԶԼՄ-ները հիմնականում անհանդուրժող են ԼԳԲՏ համայնքի նկատմամբ. զեկույց

Հայաստանյան առցանց ԶԼՄ-ների 5000 հրապարակում ուսումնասիրելով` «Նոր Սերունդ» հասարակական կազմակերպությունն այդ նյութերի  65-70 %-ում հայտնաբերել է  բացասական վերաբերմունք, ատելության խոսք և ագրեսիա՝ ուղղված ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին և նրանց շահերը պաշտպանող կամ հանդուրժողականության դրսևորումներ ցուցաբերող անձանց ու կազմակերպություններին:

Ըստ զեկույցի՝ ԼԳԲՏ համայնքի իրավունքներն ու շահերը պաշտպանող գրառումներով հանդես են գալիս սոցիալական ցանցերի օգտատերերի միայն 10-15%-ը, և դրանց 5-10%-ն է միայն,  որ բացահայտում է ինքնությունը։

«ՀՀ առցանց տիրույթում գրեթե բացակայում են լրագրողների և ԶԼՄ-ների կողմից պատրաստված իրական հերոսներով ԼԳԲՏ համայնքի հիմնախնդիրների մասին վերլուծական նյութեր: Սովորաբար առավել չեզոքները լինում են արտասահմանյան ԶԼՄ-ներից թարգմանված փոքրիկ լուրեր, կամ կարճ հոդվածներ։ Կան նյութեր, որոնք թվում է ատելության խոսք չեն պարունակում, բայց շեշտադրումներով և

ենթատեքստով ստեղծում են ատելության, անհանդուրժողականության մթնոլորտ: Հաճախ դրանք լրագրողական էթիկայի խախտումներով, կամ առանձնապես տեղեկատվություն չհաղորդող նյութերն են»,- ասված է զեկույցում։

Ըստ մեդիադաշտի ուսումնասիրության՝ ԼԳԲՏ համայնքի նկատմամբ ատելության խոսքի ամենաբուռն դրսևորումն այս տարի գրանցվել է 2014 թվականի մայիսի 11-ին, երբ Եվրատեսիլում հաղթող է ճանաչվել Ավստրիան ներկայացնող տրանսվեստիտ Կոնչիտա Վյուրստը:

«Շոուբիզնեսի ներկայացուցիչների գրառումների, ֆոտոկոլաժների և կարծիքների բախումը թեժացավ երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյանների՝ aravot.am-ին տված հարցազրույցում արված հայտարարությունից հետո, որում քույրերից մեկն ասել էր. «Ինչպես հոգեկան հիվանդն է հակակրանք առաջացնում, այնպես էլ նման երևույթները: Իմ հակակրանքը ճիշտ այդպիսին է: Ես ոչ թե ագրեսիվ եմ, այլ՝ մերժողական այդպիսի դրսևորումների հանդեպ»:

«Անուշ և Ինգա Արշակյանների հայտարարությունից հետո հանդես եկան մարդու իրավունքների տեսանկյունից «ԼԳԲՏ համայնքին» և «հոգեկան հիվանդներին», որպես խոցելի խումբ պաշտպանող անձինք, որոնց մեծ մասը, սակայն, արագ իջավ անձնական վիրավորանքների դաշտ»,- ասված է ուսումնասիրության մեջ։ 

Tekali Taxi