հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հայաստանում բուհերի գործունեությունն ավելի ազատ է, քան պետք է, վստահ է ԵՊՀ ռեկտորը

Հայաստանում բուհերի գործունեությունն ավելի ազատ է, քան պետք է, վստահ է ԵՊՀ ռեկտորը

Ուսման վարձի բարձրացումը անհրաժեշտ էր պետական համալսարանի համար, թեև ՀՀ քաղաքացիների սոցիալական վիճակը ծանր է։ Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի «ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ հայտարարել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։ Նա ընդունել է, որ նաև վարձավճարների բարձրացումն է պատճառը, որ դիմորդների թիվն այս տարի 2000-ով պակասել է։

«Ֆեյսբուքի» օգտատերերից մեկի հարցին, թե ինչու գիտնականների աշխատանքը չի առևտրայնացվում, Սիմոնյանը պատասխանել է, որ կանի, եթե օգտատերն ասի՝ ինչպես։

«Եթե մեր տնտեսությունը վերելք ապրի, առևտրայնացման հարցը կլուծվի։ Այս պայմաններում եվրոպական երկներում գիտնականի լիցենզիայի համար պահանջվում է մոտ 50.000 եվրո։ Ցավոք սրտի, գործարարները դեմքով շրջված չեն դեպի համալսարանը, դեպի գիտությունը։ Այսպիսի պայմաններում մարդիկ նախընտրում են չինական էժան արտադրանքը, քան ներդնել գումարներ որևէ նոր հետազոտության համար»,- ասել է Սիմոնյանը։

Օգտատերերից մեկը խնդրել է անդրադառնալ «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի պատվերով արված Հայաստանում բարձրագույն կրթության մասին հայտնի զեկույցին։ Ըստ այդ զեկույցի՝ բուհի կառավարման խորհրդում 50% պետական մասնակցությունը ուղղակիորեն հսկողություն է նշանակում բուհի ակադեմիական, ստեղծագործական ազատությունների և բուհի վրա ընդհանրապես:

Ըստ զեկուցի մի դրվագի էլ՝ բուհերի կառավարման խորհուրդների կազմում չպետք է լինի որևէ պաշտոնյա, իսկ ԿԳ նախարարությունը չպետք է մասնակցություն ունենա բուհի կողմից մասնագիտության առարկայական ցանկի հաստատման մեջ: 

Արամ Սիմոնյանն ասել է, որ Հայաստանում բուհերի գործունեությունը նույնիսկ ավելի ազատ է, քան պետք է։ Ինչ վերաբերում է զեկույցին, ըստ ԵՊՀ ռեկտորի, այն «չի խորացել պրոբլեմի մեջ», և դրանում սուբյեկտիվիզմը շատ է։

Ռեկտորին հարցրել են նաև՝ ինչպես է կարողանում ապահովել իր դստեր համալսարանական կրթությունը Լոնդոնում։ Արամ Սիմոնյանն ասել է, որ իր աղջիկը լավ է սովորել և ստացել է «Լույս» հիմանդրամի կրթաթոշակ, իսկ երկորրդ ուսումնական տարին Լոնդոնում ապահովվել է Սիմոնյանի ընկերոջ, բարերարի շնորհիվ։

«Բնական է՝ ես չէի կարող ապովել նրա կրթությունն իմ միջոցնելով»,- ասել է ռեկտորը։