Home / Առողջապահություն / Եղեգնաձորի ոստիկանները խփել են Դավիթին և սպառնացել, որ «կփչացնեն»

Եղեգնաձորի ոստիկանները խփել են Դավիթին և սպառնացել, որ «կփչացնեն»

Եղեգնաձորի ոստիկանները ծեծով և սպառնալիքներով ստիպել են քաղաքի բնակիչ, բանվոր Դավիթ Էլբակյանին իր վրա վերցնել հարևանի տնից 40.000 դրամի կորուստը։ Դավիթը Epress.am-ին պատմել է, որ իրեն տարել են տնից հոկտեմբերի 11-ին որպես կասկածյալ։ 40 հազար դրամի գողության մեջ նրան կասկածել են, որովհետև այդ օրը նա մամային տարել է Երևան՝ բժշկական հետազոտության և որ նախկինում «ընկել էր քաղմաս»։

Հաջորդ օրը Դավիթին տարել են գործի տեղից ժամը 11-ին և յոթ ժամ պահել քրեական պետի տեղակալի սենյակոււմ։ Նրան ձեռնաշղթայել են, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Անտոն Անտոնյանը և տեղակալը հարվածել են դեմքին, սպառնացել բռնաբարել մահակով, որի վրա պահպանակ էին հագցրել։ Ասել են, որ գլուխը կմտցնեն զուգարանի մեջ, «կտանեն գեյերի զոնա», «քսիվ կուղարկեն», «կփչացնեն»։

Դավիթ Էլբակյանը հաջորդ օրը հաղորդում է տվել խոշտանգվելու մասին։ Նա և իր ընտանիքը պահանջում են, որ բռնարար ոստիկանները պատժվեն, այլևս չաշխատեն համակարգում։

Մանրամասները՝ տեսանյութում.